• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ՆԳ նախարարն ընդունել է Եվրապոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը

27 հունիսի, 2023
ՀՀ ՆԳ նախարարն ընդունել է Եվաոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը
 
Հունիսի 27-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Եվրապոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
 
Հանդիպմանը մասնակցում էին Եվրապոլի գործադիր տնօրենի աշխատակազմի ղեկավար Սեբաստիան Մորասը, Վերլուծության և ռազմավարական համակարգման ստորաբաժանման ղեկավար Թամարա Շքոթը, աշխատակազմի ավագ խորհրդական Իլյա Փուլովը, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։
 
ՆԳ նախարարության վարչական համալիրում ՆԳ նախարարը և պատվիրակությունների ղեկավարները, ՆԳ նախարարության ղեկավար կազմը, պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
 
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր գնահատեց ՆԳ նախարարության և Եվրապոլի միջև ձևավորված համագործակցությունը, ինչը ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության առաջնահերթություններից է։
 
Խոսելով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների մասին՝ Վահե Ղազարյանը կարևորեց այդ գործընթացում միջազգային գործընկերների դերակատարումը:
 
Եվրապոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վահե Ղազարյանին շնորհավորեց Ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
 
Քեթրին դը Բոլը բարձր գնահատեց արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով անդրազգային հանցավորության դեմ պայքարում համատեղ իրականացվող աշխատանքները։ Ողջունելով ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները՝ նա այդ գործընթացին աջակցելու պատրաստակամություն հայտնեց:
 
Խոսեց նաև ծանր և կազմակերպված հանցավորության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում ԵՄ անդամ պետություններին ցուցաբերվող արդյունավետ աջակցության մասին։
 
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն իր խոսքում անդրադարձավ իրավապահ կառույցների արդյունավետ և շարունակական համագործակցությանը։
 
Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: